Թևան Պողոսյան. Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել
Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը գրում է.
«Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք:
88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք... Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:
Հ.Գ. միայն մեկ հաց տվեք ինքներդ ձեզ. բացի իշող կուսակցության այն խմբի, որը նորից պաշտոններ կստանա, էլ ով՞ ուրախացավ ընտրությունների արդյունքներով: Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ ով ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախնտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի:
Հ.Գ. Մի´ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր:
Հ.Գ. Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նոր ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն
- Քաղաքագետ. Այս ընտրությունների ելքը վճռեցին ընտրության չգնացած մարդիկ և ձայները փոշիացրած մի շարք կուսակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան