ԼՀԿ-ական պատգամավոր. Ուզում եմ հույս ունենալ, որ ԱԺ ում սրտացավ աշխատանք եմ տեսնելու, ոչ թե կռիվ-կռիվ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, անդրադառնալով ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներին, ըստ որոնց ԼՀԿ-ն ստացել է քվեների 1.22 տոկոսը, գրում է.
«Սիրելի քաղաքացիներ, Դուք ձևավորեցիք նոր ԱԺ...
Ճիշտ, թե սխալ ընտրություն է ցույց է տալու ժամանակը...
Ես չէ, որ դրա գնահատականը պիտի տամ, այլ՝ էլի դուք՝ որոշակի ժամանակ անց...
Ես գլուխս բարձր, բայց միաժամանակ խոնարհաբար եմ աշխատել անցած 2 ու կես տարիների ընթացքում։ Ու աշխատել եմ առավելագույնն անել իմ երկրի ու ՀՀ քաղաքացու համար։
Աշխատել եմ բաց ու թափանցիկ։
Ես հպարտ եմ իմ անցած ճանապարհով։
Ծանր տարիներ էին այդ տարիները՝ կովիդի համավարակ, պատերազմ, ցավ ու կորուստներ...
Մեր երկրի առջև բազում մարտահրավերներ կան, և ես շարունակելու եմ ծառայել երկրիս ու ձեզ՝ իմ ուժերի ներածի և չներածի չափով։
Առավելագույնն անելու եմ, մի վայրկյան չկասկածեք։ Չի կարելի հապաղել։ Բոլոր կարող ուժերով ձեռք-ձեռքի պետք է տանք, որպեսզի դուրս գանք այս վիճակից...
Թշնամին ատամները սրած հետևում է մեզ։ Մեր երկրը պետք է ուժեղանա։ Ու դա մենք պետք է անենք։
Ուզում եմ հույս ունենալ, որ ԱԺ ում սրտացավ աշխատանք եմ տեսնելու, ոչ թե կռիվ-կռիվ...Որ կառուցողական երկխոսություն եմ տեսնելու...
Խաղաղություն մեր երկրին...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան