
Խաչիկ Մանուկյան. Մեր լինելիության ավարտի մեկնարկը տրվում է «դըմփ-դըմփ-հուների» ցնծությամբ...
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում, և ով որպես պատգամավորության թեկնածու ներկայացված էր «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքում, անդրադառնալով ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներին, գրում է.
«ԱՎԱՐՏԻ ՍԿԻԶԲԸ
Դե ինչ, ժողովուրդն իր ձեռքով վավերացրել է իրեն մեկնված իր իսկ պետության մահվան վկայականը, և իր ընթացքի անկյունաքարն այսուհետ պարտությամբ հպարտանալու փիլիսոփայությունն է լինելու:
Ազգային շահեր ներկայացնող ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔԸ մերժվեց:
Գուցե սպառվել է պատմականորեն մեզ տրված ժամանակը, և մեր լինելիության ավարտի մեկնարկը տրվում է ,,դըմփ-դըմփ-հուների,, ցնծությամբ...»։