Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը. Դմիտրի Պեսկով
«Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը Հայաստանի ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին կատարած ընտրության կապակցությամբ»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92%: Ընտրողների 21,4% -ը քվեարկել է Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին, Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքին աջակցել է 5,23% -ը: Եվ չնայած նա չի հավաքել պահանջվող ձայների 7% -ը, օրենքի համաձայն, նա կմտնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը պարտադիր է: Վերջնական արդյունքները կհայտարարվեն քվեարկության յոթերորդ օրը:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը, մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությունն այն մասին, որ այս ընտրությունները տեղի են ունեցել: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին իր կատարած ընտրության կապակցությամբ»,-պատասխանեցլ է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ նովոստի»,-ի տված հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ընտրությունների արդյունքները Հայաստանում:
Հայաստանը, ինչպես նշում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ռուսաստանի ամենամոտ դաշնակից և նրա գործընկերն է:
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունը օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը և դուրս գալ կայուն զարգացման ուղի, այդ թվում` եռակողմ համաձայնագրի իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել ուղղակիորեն Ռուսաստանի նախագահի մասնակցությունը»,- հավելել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա