Հանրապետության հայտարարությունը
«Հանրապետություն» կուսակցության qաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հանրապետություն կուսակցությոuնը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։
Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։
Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը:
Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։
Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։
Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման ազգային ժողովին»։
Հարակից հրապարակումներ`
- «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները
- Խաչիկ Մանուկյան. Մեր լինելիության ավարտի մեկնարկը տրվում է «դըմփ-դըմփ-հուների» ցնծությամբ...
- Նրանք, ովքեր քվեարկել են նիկոլ մարդասպանի օգտին, նրան շնորհակալություն են հայտնել. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան