21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով
կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
- 19.06.2021. Հայտնաբերվել է մեկ աճյուն
- 17.06.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 աճյուն
- 12.06.2021. Հադրութի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով 8 աճյուն
- Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է 3 աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան