Վրթանեսյան. «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ընկերներս գիշերվանից գրում են, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, քանի որ չհասավ դաշինքների համար նախատեսված 7%-անոց շեմին, նշանակում է՝ չանցավ ԱԺ։
Միանգամից ասեմ, որ այդպես չէ, «Պատիվ ունեմ» դաշինքն անցնում է ԱԺ։ Ըստ օրենքի՝ 3-րդ ուժ ԱԺ-ում պետք է լինի, այնպես որ շեմը հատելու համար պակաս քվեներն, այսպես ասած, ավտոմատ լրացվելու են ինչքան որ անհրաժեշտ է, որ 3-րդ ուժն անցնի խորհրդարան։
Մի խոսքով, «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել։
(Փոշիացում չէի անվանի նաև ԲՀԿ-ի համար քվեարկելը, քանի որ իրենք իրատեսական շանս ունեին անցնելու)։
Մնացած բոլորն, ինչպես բազմիցս զգուշացրել էի, իրենց ձայները փոշիացրին հօգուտ Նիկոլի՝ քվե տալով այն կուսակցություններին, որոնք անցնելու շանս կա՛մ չունեին, կա՛մ անցնելու դեպքում էլ Նիկոլի հետ կոալիցիա էին կազմելու։
* * *
Բայց այս ամենը երկրորդական է, քանի որ իմ և իմ պես հարյուր հազարավոր մարդկանց նպատակը ոչ թե այս կամ այն ուժը խորհրդարան անցկացնելն էր, այլ Հայաստանը նիկոլիզմից, նիկոլաթուրքերից փրկելն էր։
Ինչը նշանակում է, որ այսօր հանուն Հայաստանի, հանուն հայկական պետականության պայքարի նոր փուլի առաջին օրն է։
Բարի օր, բարեկամնե՛ր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան