Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունենք ամրագրված. Տիգրան Մուկուչյան
7-րդ օրը տեղի կունենա հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերջնական ամփոփում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարցին՝ այս պահի տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կարողանո՞ւմ է կառավարություն ձևավորել, և «Պատիվ ունեմ»-ը բոնուսներով որպես 3-րդ ուժ մտնո՞ւմ է խորհրդարան, նա արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ թերևս դա է պատկերը»։
Նա նշեց, որ պատգամավորների հաշվարկ չեն իրականացրել, այս փուլում ժամանակարավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն և արդյունքում կայացվի մանդատների բաշխման, դրանց քանակի վերաբերյալ համապատասխան որոշում:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Մանդատների հրաժարման ինստիտուտն, ըստ էության, ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է, ԿԸՀ-ն հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխում:
Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ մենք չունենք ամրագրված: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։
Այդ դեպքում, այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, միայն նրանք են ստանում իրենց մանդատները, նրանք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավոր »:
Նա նշեց, որ ամեն ինչ ժամանակին կպարզաբանեն, երբ ընդունեն մանդատների բաշխման մասին որոշում, տվյալ պահին նաև անդադարձ կկատարեն այդ հարցեին, բոլոր հարցերը մանրակրկիտ կներկայացնեն:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Հարցին՝ եթե, օրինակ, այդ դաշինքների համամասնական ցուցակների բոլոր պատգամավորները հրաժարվում են մանդատներից, այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, ի՞նչ կլինի, ԿԸՀ նախագահն ասաց. «Նշանակում է ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»:
Նա դժվարացավ ասել՝ արդյոք այդտեղ օրենքի բաց կա, քանի որ այդ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել:
Հստակ հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, նա ասաց. «Այս պահին կդժվարանամ նման հստակ ինչ-որ վեջնական պատասխան ներկայացնելուց և, ըստ էության, ԿԸՀ գործառույթը մի քիչ այլ է. ԿԸՀ գործառույթը ընտրության արդյունքների ամփոփումն է, դրանով պայմանավորված ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունում ու մանդատների տրամադրում: Այստեղ ավարտվում է ԿԸՀ գործառութը»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ նախագահը հրապարակեց քվեարկության նախնական արդյունքները
- ԿԸՀ նոր տվյալներ. ՔՊ-ն՝ 53.92 տոկոս, «Հայաստան»-ը՝ 21.04 տոկոս
- ԿԸՀ-ն ներկայացնում է ժամը ՝ 00,00-ի դրությամբ ՀՀ-ում 168 տեղամասի արդյունքները
- ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան