
Քաղաքագետ. Այս ընտրությունների ելքը վճռեցին ընտրության չգնացած մարդիկ և ձայները փոշիացրած մի շարք կուսակցություններ
Քաղաքագետ Կնյազ Սարոյանը, անդրադառնալով ԿԸՀ հրապարակած քվաերկության արդյունքներին, գրում է.
«Այս ընտրությունների ելքը վճռեցին տունը մնացած և գիտակցաբար ընտրության չգնացած Հայաստանում ապրող մարդիկ և ընտրություններին գիտակցաբար մասնակցած, ձայները փոշիացրած մի շարք կուսակցություններ: Սա է ամբողջ պատկերը:
ՔՊ-ն իր էլեկտորատի հարցում որևէ առավելություն չի ունեցել, մեծ հաշվով նույն արդյունքն է, ինչ 2018 թվականին: Այսինքն` զրո պրոգրես Հայաստանում 2018 թվականից այս կողմ:
Մնացյալը հետայսու ազիկների հետ կպայմանավորվեք կամ ռուսները մի բան կասեն` կանեք, Հայաստանում ապրող մարդիկ ջան»։