Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
The Sun- ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչու է արքայազն Հարրին որոշել մարտ ամսին սկանդալային հարցազրույց տալ Օփրա Ուինֆրիին: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը զայրացել էր, որ նրան զրկել էին զինորական կոչումներից:
Աղբյուրը պնդում է, որ այս փաստն ամենից շատն էր զայրացրել արքայազնին: Նրա համար շատ կարևոր էին զինվորական կոչումները, հատկապես հաշվի առնելով թեժ կետերում ծառայությունը: Լոնդոնից լուրը ստանալուց մեկ օր անց Հարրին համաձայնվել էր իր կյանքի մասին խոսել Օփրա Ուինֆրիի հետ ամերիկյան հեռուստատեսության եթերում:
news.ru-ի հաղորդմամբ, Ուինֆրիի հետ մոտ երկու ժամ տևած հարցազրույցում նա պատնել էր, թե որքան դժվար է թագավորական ընտանիքի անդամ լինելը, ինչը բառացիորեն պայթեցրել էր բրիտանական հասարակությանը և լուրջ հարված հասցրել Բուքինգհեմյան պալատի հեղինակությանը:
Իրենց հարցազրույցների ընթացքում Մեգան Մարքլը և արքայազն Հարրին մի քանի հայտարարություններ էին արել, ներառյալ թագավորական ընտանիքի անդամներին մեղադրելով ռասիզմի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հանրային ելույթի գինը
- Մեգան Մարքլը ստիպել է արքայազն Հարրիին հրաժեշտ տալ իր սիրելի զբաղմունքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան