Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն Արցախի տարածքում
Ստեփանակերտում ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետներն ավարտել են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման համար բլոկ-մոդուլային ճամբարի կառուցումը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ճամբարի ամբողջական կառուցվածքը ներառում է հարյուր յոթանասուներկու մոդուլ, ներառյալ բնակելի և վարչական, սանիտարահամաճարակային և հիվանդանոցային բաժանմունքները, ամբուլատորիաները և մեկուսացման բաժանմունքը: Բացի այդ, բլոկ-մոդուլային համալիրը թույլ է տալիս հարմարավետ կացարան ապահովել բժշկական անձնակազմի համար:
Մոդուլները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:
«Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորումն ապահովելու համար կառուցվել է բժշկական ստորաբաժանման 40 մահճակալով բլոկ-մոդուլային ճամբար: Այն բաղկացած է ամբուլատոր բաժանմունքից, ընդունման բաժանմունքից, վիրաբուժական, վերակենդանացման բաժանմունքից, հիվանդանոցային տեղմասից և վարակիչ հիվանդությունների երկու բաժանմունքներից: Մասնագիտացված բժշկական օգնության տրամադրման հնարավորություններն ամբողջությամբ ստացիոնար է: Անձնակազմի համար ստեղծվել է կենսապայմաններ: Հոսպիտալի սարքավորումները Ռուսաստանի Դաշնությունում լավագույններից մեկն են»,-ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Մարատ Խաթագովը:
Հիվանդանոցի ժամանակակից սարքավորումն օգնում է բարձր որակավորում ունեցող բժիշկներին արագ և ճշգրիտ կերպով ախտորոշել հիվանդությունները:
«Գրասենյակի սարքավորումները թույլ են տալիս ինչպես բժշկին, այնպես էլ հիվանդին իրեն հարմարավետ զգալ, քանի որ բաժանմունքի սարքավորումները ներկայացված են առաջատար ակնաբուժական ընկերությունների սարքավորումներով և թույլ են տալիս ախտորոշել և բուժել բավականին բարձր մակարդակով»,-ասել է ակնաբույժ Ռոման Ստեպանովը:
«Վիրաբուժության և վնասվածքաբանության նոր բաժանմունքը թույլ է տալիս կատարել նույն բարդության խնդիրները, ինչ ստացիոնար հիվանդանոցում:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի ղեկավարությամբ և Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ զինվորական անձնակազմի համար հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ ստեղծելու նպատակով հնարավոր ամենասեղմ ժամանակահատվածում կառուցվել է 30 բլոկ-մոդուլային քաղաք՝ 250, 60, 40, 30 և 15-ական մարդկանց համար:
Այսպիսով, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման համար բլոկ-մոդուլային ճամբարի կառուցումը հնարավորություն տվեց լիովին ավարտել Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը:
Արցախի շինհրապարակներում ներգրավվել են շուրջ 600 մասնագետ և 65 տեխնիկա: Մոդուլային կառույցների և բաղադրիչների առաքումը տարածաշրջան հիմնականում իրականացվում էր երկաթուղային ճանապարհով: Ավանների կառուցման ընթացքում ակտիվորեն օգտագործվում էին տեղական շինանյութերը: Սա հնարավորություն տվեց կրճատել աշխատանքային ժամանակը և պարզեցնել լոգիստիկ սխեմաները»,-ասված է հաղորդագրության մեջ::
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Արցախում խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
- Իրանագետ․ «Շուշիի հռչակագրին» զուհագեռ ուշագրավ է Արցախում խաղաղապահների ռազմական վարժանքը
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ռուս խաղաղապահները Ասկերանի միջնակարգ դպրոցում մասնակցել են ռուսաց լեզվի բաց դասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան