Հայտնի են օտարերկրացիների շրջանում ռուսերեն ամենատարածված գրքերը
Վիկտոր Պելևինի և Գուզել Յախինայի վեպերը, ինչպես նաև Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպերն արտասահմանում առավել հաճախ են ռուսերենով կարդում, իսկ Բորիս Ակունինն ամենահայտնի ժամանակակից գրողն է: «ՌԻԱ նովոստի»-ին հաղորդել են «ԼիտՐես» գրքերի ծառայության մամուլի ծառայությունում:
Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որը նշվում է հունիսի 12-ին, ծառայությունը հետազոտություն է անցկացրել, որը վերլուծել է ավելի քան 200 երկրներում գրքերի գնումների ընթացքը:
«Առաջին հերթին դասականների շարքում Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշ»-ն է, ապա` Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» և Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»: Մեր օրերի ամենահայտնի գրողը Բորիս Ակունինն է, իսկ անցյալինը՝ Միխայիլ Բուլգակովը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լավագույն հնգյակում ընդգրկված են նաև Սերգեյ Դովլաթովի «Համաձայնություն» 12 պատմվածքների ժողովածուն և «Բժիշկ Ժիվագո» վեպը: