Օձունի համայնքապետը հաղորդում է տվել ոստիկանությունում. Գոռ Աբրահամյան
Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել էր՝ դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։
Նա մասնավորապես ասել էր. «Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։
Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան