«Հայաստան» դաշինքն իշխանությունների այդ վարքագծի առաջ չի ընկրկելու, առավել ևս՝ նահանջելու. Լիլիթ Գալստյան
«Ես խորապես համոզված եմ, որ սա մաքուր քաղաքական հիմքով հետապնդում է և իշխանությունը ցույց է տալիս իր ձեռագիրն ու մոտեցումը, ինչը չի էլ թաքցրել»,- դատարանի դիմաց հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը՝ մեկնաբանելով հայտնի վիրաբույժ Արմեն Չարչյանի դեմ իրականացվող գործընթացը և հավելեց, որ սա քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ձեռագիր է:
Նա հավաստիացրեց, որ «Հայաստան» դաշինքն իշխանությունների այդ վարքագծի առաջ չի ընկրկելու, առավել ևս՝ նահանջելու:
Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ դաշինքին հաջողվել է 21 %-ի ճեղքում իրականացնել և հավելեց, որ պետականության փրկության իրենց օրակարգը մնում է նույնը և հայ ժողովրդի ապագա գնալիք ճանապարհը, ազգայինի պահպանումը մնալու են քաղաքական գործողությունների թիրախում:
Նկատելով, որ քաղաքացիների մոտ հուսահատության և հոռետեսության ալիք է տեսնում՝ «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարեց. «Ես պետք է խնդրեմ և հորդորեմ, որ երբեք չհուսահատվեն և ընկրկեն, սա ճեղքումի առաջին քայլերն է, և ինչպես երեկ Սեյրան Օհանյանը շատ դիպուկ ասաց, ընդդիմությունն առաջին խրամատը գրավել է, պետք է այն ամրացնել և գնալ առաջ»:
Գալստյանը համոզմունք հայտնեց, որ հավաքական ժողովուրդը պարտվելու իրավունք չունի և պետք է ամրապնդել ձեռքբերումը՝ շարունակելով ընթացքը:
«Այսօր նրանց թիմից մեկը, Էուարդ Աղաջանյան անունով ինտելեկտուալ գաճաճը փորձել էր պիտակավորել ընդդիմությանը, ասելով՝ ինտելեկտուալ իդիոտները պարտվեցին»,- նշեց Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Աղաջանանի ֆեյսբուքյան գրառմանը։ Նա ասաց, որ կարող էր չանդրադառնալ այդ հայտարարությանը, բայց անում է դա, քանի որ համոզված է, որ դա իշխանության ամբողջ թիմի մտածելակերպն է և նրանց արժեքային համակարգը:
«Այսպես են նրանք վերաբերում մեր ազգային արժեքներին, պետականության ինստիտուտներին, ժողովրդի ստվար զանգվածին»,- ասաց Լիլիթ Գալստյանը
Նա անակնկալ չհամարեց իշխանությունների նման վարքագիծը՝ լավ իմանալով, որ դիմելու էին պայքարի բոլոր ձևերին, նաև՝ բռնությանը:
«Պատճառներից մեկը, որ մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, լինելու է այն ձևակերպումը, որ նրանք ողջ ընտրական մթնոլորտն ահաբեկումներով էին լցնում, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կիրառում: Ես նաև մանրամասներ գիտեմ, որ իմ ծանոթները և բարեկամները, որոնք ստորագրել էին մտավորականների կոչի տակ, նրանք աշխատավայրում թիրախավորումների շրջագծում են հայտնվել»,- հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին