Հասարակություն 10:21 22/06/2021 Հայաստան

Փաշինյանը աճպարարների աճպարարն ա, հուշարարների էլ պակաս չի զգում. հրապարակախոս Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ և հրապարակախոս Մարինե Պետրոսյանը գրում է. 

«Մենք ծուղակում ենք հայտնվել։ Թակարդի մեջ։ Թակարդի մեխը «ժողովուրդ» բառն ա՝ «ժողովուրդ, ժողովրդավարություն», դրանով ա թակարդը աշխատում։

Ընկերներիցս շատերը ջղայնացել են հայ ժողովրդի վրա, որ Նիկոլը շատ ձայն հավաքեց։ Ինչ ասես գրում են՝ տեղն ա մեզ, էս ենք մենք, ուրեմն մեր ժողովուրդը Նիկոլին ա արժանի։ Բայց եկեք փորձենք նախ հասկանալ․ թե ինչու էդքան մարդ Նիկոլ ընտրեց։

Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ ատելությունը, որ Նիկոլը կարողանում ա գեներացնել իրա քաղաքական հառակորդների՝ «նախկինների» նկատմամբ։ Երկրորդ՝ պատերազմի վերսկսման նկատմամբ վախը, երբ մարդիկ վախենում են, թե նորից իրանց որդիները կգնան կզոհվեն, և էս ֆոնին՝ Նիկոլն իրա վրա ա վերցնում հաշտություն և խաղաղություն բերողի թիկնոցը։ Գիտեմ, գրածս վերջին նախադասությունը կարդալով, շատերը կասեն՝ ո՞նց, պատերազմը հրահրես, պատերազմը կարող էիր կանգնացնել չկանգնացնես, էդքան զոհեր տաս ու վերջում խաղաղության աղավնի ձևանա՞ս և ժողովուրդը քեզ հավատա՞, ուրեմն ժողովուրդը հիմար ա և արժանի ա  Նիկոլին։ Չէ, իմ սիրելի ընկերներ, ստեղ հիմարության հարց չկա, մարդկանց վախի վրա հմտորեն աճպարարություն անելու հարց կա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աճպարարների աճպարարն ա, հուշարարների էլ պակաս չի զգում։ Իրա հուշարարները աշխարհի համար քաղտեխնոլոգիաներ մշակող գլոբալ թիմից են։

Տարածաշրջանում վեկտորների փոփոխություն ա կատարվում և մենք հայտնվել ենք գլոբալ խաղի մեջ։ Եվ էդ խաղի մեջ, Նիկոլի միջոցով, մեր դեմ են օգտագործում մեր անցած երեսուն տարիների քաղաքական դիսկուրսը՝ թալանչիներ, ժողովրդի արյունը ծծողներ, գողապետություն։ Քաղաքական կոնկրետ բովանդակություն չունեցող բարոյախրատական դիսկուրս, որի միջոցով էլ հենց Նիկոլը եկավ իշխանության և որի միջոցով էլ հենց հաղթեց երեկվա ընտրություններում։

Ընկերներիցս շատերը ՀԱԿ-են ընտրել էս ընտրություններում։ Իրանց ասելով՝ ռեալիզմն են ընտրել, ռեալիստ նախագահ Տեր-Պետրոսյանին են ընտրել։ Լավ, ռեալիզմը չէր հուշո՞ւմ ընկերներիս, որ Առաջին նախագահը հաղթելու շանս չուներ, ռեալիզմը չէր ասո՞ւմ իրանց, որ Փաշինյանին հաղթելու շանս մենակ մեկ ուժ ուներ՝ Հայաստան դաշինքը։ Ուրեմն ինչո՞ւ էին իրենց նախնտրական քարոզչության  առյուծի բաժինն ուղղում Քոչարյանի դեմ, ինչո՞ւ էին հորինում ու ժողովրդին վախեցնում, թե Քոչարյանը եթե գա Հադրութը հետ բերելու համար պատերազմ ա լինելու, դրանով ռեալի՞զմն էին պաշտպանում, թե «ազգակործան պատուհասին» էին օգնում հաղթել։

Իմ ընկերների մեծ մասը մտքի դաշտից են։ Էդ դաշտը քանակական առումով մեծամասնություն կազմել չի կարող։ Բայց ցանկացած երկրի մտավոր դիսկուրսը հենց մտքի մարդիկ են ստեղծում, ինչն էլ հետո տեղափոխվում ա քաղաքական դիսկուրս և ի վերջո ձևավորում էն առաջնահերթությունները, որից ելնելով բնակչության մեծամասնությունը՝ ժողովուրդ կոչվածը, ընտրում ա իրան ղեկավար։ Անգամ եթե հավանական ընտրակեղծիքներն ու վարչական ռեսուրսի օգտագործումն էլ նկատի առնենք ՔՊ-ի ստացած 53 տոկոսի մեջ, մեկ ա բոլորս էլ հասկանում ենք որ Հայաստանի բնակչության մի մեծ հատված Նիկոլին ա ընտրել իրան վարչապետ։ Դա նշանակում ա, որ թալանչիներին ասֆալտին ծեփելու նիկոլական դիսկուրսը, որը շարունակությունն էր «մազութ լափելու» և «թաթար-մոնղոլական գողապետության» ավելի հին դիսկուրսների, Հայաստանում դեռ իշխում ա։

Եվ քանի որ էդ դիսկուրսը իշխում ա, դրա օգնությամբ հմտորեն մարդկանց ուղեղներն ա մտցվում մյուս՝ գլոբալ հուշարարների համար կենտրոնական դիսկուրսը՝ «թուրքը մեր թշնամին ա դառել որովհետև իրան թշնամի ենք ասել, եկեք թուրքին էլ թշնամի չհամարենք, կդառնանք բարիդրացիներ»։ Նիկոլը ընտրություններով թարմացրեց իրա լեգիտիմությունը և հիմա անցնելու ա «բարիդրացիության» իրագործմանը, որն իրականում Հայաստան պետության վերացման ծրագիրն ա։

Թուրքիա պետությունը Հայաստան պետության բարին չի կամենում ոչ էն պատճառով, որ մենք ատում ենք թուրքերին կամ թուրքերը ատում են մեզ։ Ուղղակի Հայաստան պետության և Թուրքիա պետության շահերի վեկտորները իրար հակադիր են։ Անցած դարասկզբին Թուրքիան կայսրություն էր, եթե բուլղարների, սերբերի, հույների նման մենք էլ կարողանայինք անջատվել ու մեր պետությունը՝ Արևմտահայաստանը ստեղծել, էսօր Թուրքիան երկու անգամ ավելի փոքր կլիներ, իսկ Հայաստանը՝ երկու անգամ մեծ։ Ցեղասպանությունը թուրքերը հենց դրա համար արեցին՝ որ չկարողանանք։ Ու հիմա Հայաստանը պուճուրիկ պետություն ա, իսկ Թուրքիան հսկա երկիր՝ մեծ ախորժակով։

Էրդողանը Մեծ Թուրանի մասին ա երազում, ոչ թե գիշերները քնի մեջ ա երազ տեսնում, այլ բացահայտ՝ հանրային ելույթներում ա էդ երազի մասին խոսում, իսկ պուճուրիկ Հայաստանը խրված ա էդ երազի կոկորդի մեջ։ Դրա համար էլ երբ որ Ալիևը ասում ա՝ Զանգեզուրը մերն ա, Էրդողանը ծափ ա տալիս, երբ որ Ալիևը ասում ա՝ Սևանն ու Երևանը մերն են որովհետև էնտեղ ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում, Էրդողանը ծափ ա տալիս։ Իսկ մեր մտավոր դաշտը լուռ ա։ Իմ ընկերները տենց վուլգար բաների մասին չեն խոսում։ Իրանք սիրուն բաների մասին են խոսում, ասենք՝ ժողովրդավարության։ Ընկերներիցս մեկը գրել էր՝ իհարկե էս ընտրությունների արդյունքները լավը չեն, բայց կարևորը՝ ժողովրդավարությունը հաղթեց, խաղաղ հանգիստ  ընտրություններ էին։ Այ եթե ընկերներս ու ես վուլգար բաներից խոսեինք, ասենք՝ Ալիևի ու Էրդողանի ելույթներին հետևեինք ու անդրադառնայինք, երևի ստիպված կլինեինք խոսել նաև էն մասին, թե մենք ի՞նչ ճանապարհ ենք ընտրում՝ դիմադրությա՞ն ճանապարհը թե «բարիդրացիության», այսինքն թե հանձնվելու ճանապարհը։

Պատասխանի երկու տարբերակների դեպքում էլ խոսակցությունը շատ բարդ կլիներ։ Դժվար կլիներ բարձրաձայն պնդել, թե ադրբեջանցիների հետ բարի դրացիներ դառնալու համար մենք պետք ա Սյունիքը տանք հերիք չի, նաև Սևանն ու Երևանը տանք։ Իսկ եթե դիմադրության ճանապարհը ընտրելու լինեինք, ուրեմն պետք ա բանակը ուժեղացնելուց խոսեինք, մեր երկրի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը վերափոխելուց խոսեինք։ Բայց հենց տնտեսությանը հասնեինք, էլի օլիգարխների թեման էր գալու, էլի հառնելու էր թալանի շուրջ պտտվող դիսկուրսի ուրվականը։ Դժվար էր լինելու էդ ուրվականին քշելը։

Ես ինքս թալանի դիսկուրսի և քաղաքական հակառակորդներին դիվականացնելու վտանգավորության մասին վերջերս հաճախ եմ գրում, բայց ինձ էլ դեռ չի հաջողվում էդ դիսկուրսը կազմաքանդել։ Դժվար ա իսկապես։ Շատ դժվար ա։ Բայց եթե մեր համար դժվար ա մեր իսկ ստեղծած դիսկուրսը փոխելը, ուրեմն եկեք չմեղադրենք ժողովրդին, որ գնում և Փաշինյան ա ընտրում՝ ինչ ա թե թալանչիներին ասֆալտին ծեփելն ա ուզում տեսնի։ Զոհին մեղադրելը ճիշտ չի։ Ժողովուրդը մեր իսկ ստեղծած դիսկուրսի զոհն ա։ Ու չի բացառվում՝ վաղը ամբողջ Հայաստան պետությունը դառնա մեր ստեղծած դիսկուրսի զոհը։ Եվ էդ դեպքում մեզ չի լինի ներում։ Մեզ՝ միտք ստեղծող մարդկանցս»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}