Բավարիայի աղբանոցում հայտնաբերվել է 17-րդ դարի երկու արժեքավոր նկար
Գերմանիայի ոստիկանությունը դիմել է հանրությանը՝ խնդրելով իրենց մի հետաքննության համար այն բանից հետո, երբ 17-րդ դարի երկու արժեքավոր նկարներ գտնվել են ճամփեզրի աղբատարում: Նկարները հայտնաբերվել են Բավարիայի տարածքում:
artguide.com-ի հաղորդմամբ, կտավները հայտնավերած անձը դրանք հանձնել է Քյոլնի ոստիկանությանը: Մինչ այժմ նրանց ոչ ոք չի դիմել:
Արվեստի քննադատների նախնական գնահատականների համաձայն, երկու նկարներն էլ բնօրինակ են: Ստեղծագործություններից մեկը՝ կարմիր գլխարկով տղայի կերպարը, կարող է պատկանել Սամուել Դիրկս վան Հոգստրատենի վրձնին, երկրորդը՝ Պետրո Բելոտիի ինքնանկարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները