Ինչպե՞ս պետք է կազմակերպել աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով: Նախարարությունից, մասնավորապես, խորհուրդ են տալիս․
«Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին.
- աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն,
- ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
- ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
- բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի կատարումը, հատկապես առավել ծանր և լարված, նախատեսել օրվա զով ժամերին և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները