Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ
Այսօր առավոտյան անհայտ անձինք նռնակ են իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։
Ավելի ուշ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիրներից է, ԱԺ նախկին պատգամավոր։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քրեագետներ։