Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղեկայվելու շուրջ բանակցություններ են ընթանում. Արտակ Դավթյան
«Գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, որ Գեղարքունիքի մարզպետը հայտնել է սահմանին ռուս սահմանապահներ պետք է տեղակայվեն:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա. «Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, մասնակցում են այլ կողմեր, բանակցություններ են ընթանում: Լինելու է այդպես, ինչպես նշեցիք»:
Ա. Դավթյանը նշեց, որ ժամկետի, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասեն:
«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է սահմանում և ամբողջությամբ մեր տարածքում մենք պետք է իրականացնենք միջոցառումներ, անհրաժեշտությամբ դեպքում համագործակցենք նաև ռուսական կողմի հետ»:
Հարցին՝ հնարավո՞ր է Գեղարքունիքի մարզում նոր տարածքային զիջումներ լինեն, ինչո՞ւ է կրկին նահանջ կատարվում հայկական տարածքների հաշվին, Ա. Դավթյանն ասաց. «Բանակցություններն ընթանում են, մեր տարածքում ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել, զիջումներ չեն լինի: Հույս ունենք հարցը կարգավորել բանակցային գործընթացով, եթե բանակցային գործընթացով, չկարգավորվի համապատասխան որոշումներ կկայացվեն»:
Հարցին՝ նախապես հայտնել էին, որ թշնամու շուրջ 1000 զինվոր է գտնվում ՀՀ տարածքում, հիմա նրանց թիվն որքա՞ն է, ԳՇ պետը պատասխանեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում մնացել է նույնը, ամենօրյա գործունեության հետ կապված 10-20 հոգով ավելի-պակասը առօրյա հերթափոխի խնդիր է, միջադեպեր այն ծավալով, որը նախկինում կար, այս պահին չկան, ինչն առաջին հերթին պայմանավորված են բանակցային գործընթացով, որն ակտիվ ընթանում է:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
- Երկու սյունեցի իրենց տրակտորներով հայտնվել են «ադրբեջանական տարածքում»
- ՊՆ-ն հերքում է 40 հայ զինծառայողների կողմից սահմանը հատելու մասին ադրբեջանական լուրերը
- Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը
- Արա Այվազյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ խոսել է Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան