Կոպիրկին․ Ռուս սահմանապահների՝ հայ-ադրբեջանական սահմանին հետագա տեղակայման հետ կապված, եկեք սպասենք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի գաղափարը կա, բայց հստակ տեղեկություն, թե երբ ու ինչպես, ես դեռևս չունեմ։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հարցին, որ նախօրեին Գեղարքունիքի մարզպետը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին, արդյոք կան հստակ ժամկետներ, դեսպանն ասաց, որ արդեն կան ռուս սահմանապահների կետեր Սյունիքում՝ հայ-ադրբեջնական խնդրահարույց հատվածներում։
«Ինչ վերաբերում է այս ուղղությամբ հետագա քայլերին, եկեք սպասենք»,-ասաց Կոպիրկինը։