Հայտնի է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչի հաղթողը
Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին անցկացվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը (POS վարկավորում) «United» (Բանկային ռիսկերի վերահսկողության Դեպարտամենտի և Գործառնական Դեպարտամենտի միացյալ թիմ) թիմը, որտեղ հաղթանակը տարավ «United» թիմը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, գավաթը խաղարկել են «ՓԲՎ» Փոքր բիզնեսի վարչության և «Երևան 1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր է դարձել Փոքր բիզնեսի վարչության թիմը:
Բանկի ղեկավարությունը շնորհավորել է բոլոր մասնակիցներին և հաղթողներին շնորհել մեդալներ և գլխավոր մրցանակը` գավաթ:
«Լավագույն ռմբարկու» և «Լավագույն գոլի հեղինակ» է ճանաչվել Վահե Արսենյանը Փոքր բիզնեսի վարչության թիմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Ներկայումս Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ին են պատկանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Բանկը հիմնական ցուցանիշներով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում