Ռուբցովսկում բացվել է նկարիչ Մուշեղ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը
Ռուսաստանի Ռուբցովսկի շրջանի «Ազգագրական խճանկար» ժողովրդական մշակույթի կենտրոնի Տիխոնովի անվան պատկերասրահում բացվել է Մուշեղ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:
РТВ հեռուստաընկերությանը մեկնաբանը նշում է՝ ցուցադրությունը դիտելու հենց առաջին րոպեից զգացվում է արևելյան նկարչության բույրը: Նրա արևոտ նկարները ճանաչելի են հենց առաջին հայացքից:
«Մուշեղ Սարգսյանն աշխատում է բոլոր ժանրերում՝ դիմանկարներ, բնանկար, նատյուրմորտ: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նկարիչը բազմիցս դիմել է գեղանկարչության ամենադժվար ժանրերից մեկին՝ ինքնադիմանկար: Ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի տարբեր տարիների դիմանկարները: Ամենավաղ աշխատանքը 1990-ին նկարչի ինքնանկարն է, բայց կան նաև վերջերս կատարված աշխատանքներ»,- ասել է թանգարանի գլխավոր մասնագետ Սվետլանա Տատարչուկը:
Ցուցահանդեսում ներկայացված են 100 գեղանկար և կիրառական-արվեստի նմուշներ: Ցուցահանդեսը հիշեցնում է վառ գորգ, որտեղ նատյուրմորտները փոխարինվում են դիմանկարներով:
Լրագրողի ներկայացմամբ, հեղինակին բնորոշ է արևելյան կոլորիտն ու հագեցած գույները, չէ՞ որ նա ծնվել է հայկական Արարատ քաղաքում.
«Ծագումով հայ նկարիչը կլանել է երկու ժողովուրդների՝ ռուս և հայ մշակույթը»:
Թանգարանի գլխավոր մասնագետը նշում է, որ Մուշեղ Սարգսյանի ստեղծագործական մեթոդի հիմքը ռոմանտիկ ռեալիզմն է, որում նա «հաջողությամբ սինթեզել է Մարտիրոս Սարյանի գեղանկարչական դպրոցի ազգային հայկական ավանդույթներն ու ռուսական արվեստը»:
Գեղանկարիչը խոստովանում է՝ ուղղակի սիրում է նկարել:
«Տրամադրություն կա՝ նկարում եմ: Թուղթը դնում եմ մեքենայի մեջ, և ինչ-որ տեղ ինչ-որ բան տեսնում եմ, դուրս գալիս է, կանգնում եմ: Լեռներում հետաքրքիր է, բայց դաշտերում էլ կարելի է ինչ որ հետաքրքիր բան գտնել: Ամենուր կարելի է գտնել»,- ասել է Մուշեղ Սարգսյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի երկու ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան