Քաղաքական 10:31 22/06/2021 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Պետք է կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակնկալ վերհառնած իշխանությունը

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներին, որոշակի եզրակաղություններ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում.

«ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ

Հունիսի 18-ին ես գրել էի նրա մասին, որ երկու օրից մենք գնալու ենք ոչ թե դասական ընտրությունների, այլ ճակատագրական Ընտրության։ Այդպես էլ եղավ՝ հունիսի 20-ի գիշերը, երբ ես ընտրատեղամասում ուշի-ուշով հետևում էի քվեատուփից հանվող թերթիկներին, սեղանի վրա արագ աճող 3 և 24 համարների տրցակներին, և մնացած 24 «կուսակցությունների» ծիծաղելու աստիճան աննշան արդյունքներին (մեր տեղամասում երրորդ տեղ եկած ուժը ընդամենը 2.5% էր հավաքել, մնացածներն՝ էլ ավելի քիչ), ակնհայտ էր դառնում, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը գնացել է ընտրելու ոչ թե տարբեր կուսակցությունների, այլ ապագայի երկու տրամագծորեն տարբեր տեսլականների միջև։

Առաջին տեսլականը Փաշինյանի ներկայացրած «ապագան» է, որում կա սոցիալական արդարություն, սակայն չկան ազգային իդեալներ, փոխարենը առաջարկվում է հարմարվողականություն Ռուսաստանի և Թուրքիայի դոմինանտ տարածաշրջանային շահերին, ընդհուպ մինչև սեփական պետության տարբեր սուվերեն ատրիբուտներից հրաժարվելու միջոցով (ինչն արդեն արագ թափով տեղի է ունենում պատերազմի ավարտից ի վեր)։ Այդ ապագայում Արցախը այլևս գոյություն չունի, Հայաստանը լավագույն դեպքում պետք է վերադառնա իր խորհրդային սահմաններին, իսկ իրականում նրա տարածք կսկսի ներթափանցել ագրեսիվ թուրքական տարրը (ինչն արդեն սկսվել է Սյունիքում և Գեղարքունիքում, հերթի վրա Տավուշը, Վայոց ձորն ու Արարատն են): Հայկական ավանդական արժեքները և ինստիտուտները կհայտարարվեն վնասակար, և աստիճանաբար կվերանան, փոխարենը մենք կապրենք գլոբալացված անդեմ և անսեռ աշխարհում։

Երկրորդ տեսլականը Քոչարյանի և նրա տարբեր դաշնակիցների կողմից ներկայացված «սպարտական« տիպի պետությունն է, որում սոցիալական արդարությունը երկրորդ պլան է մղված, փոխարենը շեշտը դրված է անվտանգության, պետության ուժեղացման և երկարաժամկետ դիմադրողականության վրա։ Այս տարբերակում թուրքական տարրի ներթափանցման դեմ ավելի կոշտ պայքար է գնում, փորձ է արվելու վերականգնել Արցախի նկատմամբ հայկական վերահսկողությունը, սակայն Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ թուրքական երկու պետությունների կողմից, և պահպանվում է նրանց հետ նոր մեծ պատերազմների և անխուսափելի մարդկային կորուստների անմիջական վտանգը։
Փաստացի, ընտրողների հիմնական մասը՝ 80%-ից ավել, ընտրել է այս երկու տարբերակների միջև, մնացածն էլ իրենց ձայնը տվել են միջանկյալ տարբեր վարիացիաների օգտին, որոնցից ոչ մեկը բավարար ինքնուրույն գրավչություն չի ունեցել, որպեսզի հաղթահարի անցողիկ շեմը, ուստի հետագա վերլուծության տեսակետից կարելի է մի պահ անտեսել։ Այս երկու հիմնական տարբերակների միջև Ընտրության հարաբերակցությունը մոտավորապես 2:1 է, ի օգուտ Փաշինյանի առաջարկած ապազգային, թույլ, բայց սոցիալապես արդար և առերևույթ անվտանգ «ապագայի«։ Ընդ որում, երկրի տարբեր մասերում պատկերը խիստ տարբեր է՝ Երևանի համամետաբար բարեկեցիկ և կրթված հատվածներում Փաշինյանը պարտվել է ընդդիմությանը, Երևանի միջին բարեկեցության հատվածներում արդյունքը մոտավորապես հավասար է, իսկ դրանից դուրս արդյունքը սկսում է շեղվել Փաշինյանի օգտին, ընդ որում որքան անապահով և խեղճ է համայնքը, այնքան բարձր է Փաշինյանի ստացված քվեն։

Շատերը կհակադարձեն հիմա, որ այդ համայնքներում Փաշինյանի հավաքած ձայների զգալի մասը ադմինիստրատիվ ճնշման և ընտրակեղծիքների արդյունք է։ Թերևս այդպես էլ կա, բայց դա էապես չի փոխում ընդհանուր պատկերը՝ եթե մարդը ընդունակ չի իր կամքով ընտրություն կատարել, կամ էլ աչք է փակում ընտրակեղծիքների վրա, նա ի սկզբանե տեղավորվում է Փաշինյանի դասական ընտրողի սահմանաման մեջ, և լավագույն դեպքում ընտրում է աղքատության ճիրաններից դուրս գալու մշուշոտ հույսը, և ոչ թե վեհ ազգային իդեալները։
Արդյունքում այսօր մենք ունենք Հայաստան, որի համեմատաբար ակտիվ բնակչության մոտ 1/3-ը պատրաստ է պայքարել հանուն սեփական ազգային պետության, սակայն 2/3 էլ, տարբեր պատճառներով, նախընտրում է հրաժարվել այդ պայքարից, և փոխարենը ապրել կյանքով, որում գուցե և երաշխավորված են իր անձնական նվազագույն իրավունքները և ապահովությունը, սակայն այլևս գոյություն չունեն միասնական ազգային իդեալներ և անկախ պետություն՝ երկու հենասյուներ, որոնք մեր, հայերիս դեպքում անընդհատ մաքառում և զոհաբերություններ են պահանջում, բայց որոնք մեզ միասին են պահում որպես հավաքական ուժ, և տալիս ապրելու իմաստ։

Լինելով առաջին մեկ երրորդի ավանգարդում, գուցե ամենահեշտն է այսօր մյուս երկու երրորդին մեղադրել տգիտության, նյութապաշտության, թուլամորթության մեջ։ Ավելի կարևոր է սակայն հասկանալ մեր համաքաղաքացիների այս գերակա հատվածի շարժող մոտիվները, և փորձել նրանց, կամ էլ արդեն նրանց երեխաներին, ավելի գրավիչ ապագա առաջարկել, քան այն, ինչով այսօր նրանց վարպետորեն կերակրում է Փաշինյանը, ինչպես նաև այն, ինչն այսօր փաստացի պակաս հաջողությամբ առաջարկում է Քոչարյանը։ Եթե մենք ցանկանում են մեր երկրի տարածքում ազգային պետություն ունենալ և հետևողական զարգացնել, պետք է իրատեսորեն գնահատենք մեր կարող ուժերը, բայց և այդ ուժերի մոբիլիզացիայի և կիրառման նոր, ստեղծագործ մոտեցումներ ձևավորենք, այլապես մենք մնալու ենք ավանդական դարձած «դաշնակների» և «բոլշևիկների» հակամարտության աքցանում, և յուրաքանչյուր պատմական շրջադարձում նոր կորուստներ կրենք, մինչև պետության վերջնական կործանում։ Սա է լինելու մեր հիմնական առաքելությունը առաջիկա տարիներին և տասնամյակներին, և միայն կոլեկտիվ հաջողելու դեպքում մենք կկարողանանք պահպանել մեր պետությունը և որպես ազգ ապրելու իրավունքը։

Մինչ այդ, մեզ պետք է առավելագույնս կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակընկալ վերհառնած իշխանությունը, որը նորից կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում, և շարունակել իր ճաշակով վերաձևել ամբողջ պետական համակարգը (թեև արդեն շատ բան չի մնացել քանդելու), և երկրի սահմանները լայն բացել թուրքական ներթափանցման առաջ։ Այսօր կան կոնկրետ քայլեր, որոնք պետք է հրատապ անել, խոչընդոտելու Փաշինյանի հերթական միահեծան կառավարման հաստատմանը, սակայն սրա մասին կխոսեմ առանձին գրառման մեջ։

Փոխարենը, ի ամփոփում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր համաքաղաքացիներին, որոնք իրենց սրտով և մտքով ընտրել են մեր ազգային պետությունը (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ ուժի են քվեարկել)՝ դուք եք այն կայուն հիմքը, որի վրա կառուցվելու է այդ պետությունը, և մենք միասին դեռ երկար ու դժվարին, բայց և փառավոր ճանապարհ ունենք անցնելու։ Բոլոր նրանց էլ, ովքեր այսօր ընտրել են Փաշինյանի խոստացած «ապագան«, ես պարտավորվում եմ երբևիցե ավելի գրավիչ և արժանապատիվ ապագա առաջարկել՝ դա մեր պարտքն է ձեր հանդեպ, և այդ պարտքը մենք պետք է հատուցենք, եթե ցանկանում ենք, որ մենք և մեր զավակները ապրեն մեր երազած  ազգային պետությունում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}