ՀՀ-ում գրանցվել է 65719-ից ավելի պատվաստման դեպք. Գայանե Սահակյան
«ՀՀ-ում այս պահին տիրում է հարաբերական կայուն վիճակ, դեպքերի կտրուկ աճ չի գրանցվում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի վիճակը։
Նրա խոսքով՝սշխարհում դեռևս շարունակվում է լարված իրավիճակը և վիրուսի մուտացիաները, վերջինս նոր չարքի է դառնում աշխարհի երկրների համար:
«Պահ էր եկել, որ երկորում վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել էր 0,4-ի, բավականին կայուն իրավիճակ էր, բայց վերջին 14 օրվա կտրվածքով եթե դիտարկում ենք, ցուցանիշը աճում է և հասել է 1,1-ի»,-հայտնեց գայանե սահակյանը և բացատրեց, որ եթե ցուցանիշը 1-ից ավելանում է, դեպքերը ևս աճում են։
ԱՆ ներկայացուցիչը կանխատեսեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կգրանցվի կորոնավիրուսի 600 դեպք,, որից 5-ը ծայրահեղ ծանր, իսկ 180-ը կհոսպիտալացվի:
Նրա տեղեկացմամբ՝ հայաստանում գրանցվել է 65719-ից ավել պատվաստման դեպք, որից 53000-ն առաջին դեղաչափն է միայն ստացել, այս թիվը կազմում է բնակչության մոտ 2 տոկոսը։
Այդ տվյալը որակելով շատ վատ՝ Սահակյանը շեշտեց, որ այս տեմպերով կոլեկտիվ իմունիտետ ստեղծելու և սահմանափակումներ հանելը երկար ժամանակ կպահանջի։
«Օրական կատարվում է 1500 դեղաչափ պատվաստում, պատվաստումների քանակը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է»,- հայտնեց բանախոսը և եզրակացրեց, որ նվազումը պայմանավորված է դեպքերի քանակի նվազմամբ։
Ըստ Գայանե Սահակյանի՝ վերարտադրման ցուցանիշը քանի որ դանդաղ տեմպով աճում է, ապա սպասվում է, որ մոտ օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվը ևս կաճի։