«Հեքինգի Մոնա Լիզան» աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն եվրոյով
Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի՝ «Մոնա Լիզայի» վերարտադրությունը, որը ստեղծել է իտալացի անանուն նկարիչը 17-րդ դարում և հայտնի է «Հեքինգի Մոնա Լիզան» անունով, Christie’s աճուրդային տունը վաճառել է 2,9 միլիոնի եվրոյով, թեև նախնական գինը եղել էր 200-300 հազար եվրո:
artguide.com-ի հաղորդմամբ, կրկնօրինակը կոչվել է իր նախկին սեփականատեր, հարավային ֆրանսիայից հնաոճ իրերի վաճառող Ռայմոնդ Հեքինգի անունով, որը 1960-ականներին փորձել էր ապացուցել, որ հենց այս տարբերակն է Լեոնարդոյի ստեղծած կտավը:
Աշխարհահռչակ «Մոնա Լիզան» գողացել էին Լուվրից 1914 թվականին: Հեքինգը կարծում էր, որ թանգարան վերադարձված նկարը կրկնօրինակ է, իսկ բնօրինակը իր մոտ է գտնվում: 1977 թ.-ին Հեքինգի մահից հետո նկարը փոխանցվել էր նրա հարազատներին, որոնք այն հանել են աճուրդի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները