Լռեցնելու չստացված փորձ է, ուրիշ ոչինչ․ Միհրան Հակոբյանը՝ մեքենան պայթեցնելու փորձի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն անդրադարձել է իր մեքենայի վրա նռնակ նետելու այսօր տեղի ունեցած դեպքին՝ գրելով․․
«Առավոտյան փորձեցին մեքենաս պայթեցնել: Ոչ մեկը մարմնական վնասվածքներ չի ստացել, ոչ մեկը վախեցած չէ: Ակնհայտ է, որ նռնակի պայթյունը կապված է իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ:
Լռեցնելու չստացված փորձ է, ուրիշ ոչինչ: Մնացածը՝ իրավապահներն իրենց գործը կանեն, ես՝ իմը, առանց վաղեմության ժամկետի: Թուրքի կոշիկ լիզողներին «սերդեչնի պրիվետ»: Էս չե՞ք, արա»։
Հարակից հրապարակումներ`
- Կատարվածն իշխանության ղեկավարի պողպատի և մուրճի սիմվոլիկայով գործունեության սկիզբն է. Միհրան Հակոբյան
- Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում