Կատարվածն իշխանության ղեկավարի պողպատի և մուրճի սիմվոլիկայով գործունեության սկիզբն է. Միհրան Հակոբյան
«Միանշանակ քաղաքական գործունեության, գործող կապիտուլյանտ իշխանություններին քննադատելու հետ է կապված միջադեպը, որովհետև այլ խնդիրներ ես չունեմ»,- պատասխանելով իր մեքենայի վրա նռնակ նետելու դրդապատճառների մասին «Թերթ.am» կայքի լրագրողի հարցին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:
Նա հատնեց, որ այսօր ժամը 8:30-ին իր սեփական մեքենայի տակ նռնակ է նետվել և քրեագետները կարող են ասել, թե ինչ նռնակ է, բայց ոստիկանության խոսակցություններից լսել է, որ մարտական նռնակ է եղել:
Նախկին պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը տարածքի խանութներից փորձել է տեսանյութեր վերցնել:
Հակոբյանը տեղեկացրեց, որ վնասվել է իր և հարևանի մեքենան, ինչպես նաև տան պատերը, բայց, բարեբախտաբար, փողոցում և մեքենայի մեջ մարդ չի եղել և տուժածներ չկա::
Նա հավաստիացրեց, որ մինչ միջադեպը սպառնալիքներ չի ստացել, բայց կատարվածն իշխանության ղեկավարի պողպատի և մուրճի սիմվոլիկայով գործունեության սկիզբն է:
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ չարաչար սխալվում են, թե կարող են այս կերպ լռեցնել իրեն, քանի որ շարունակելու է խոսել ճշմարտության մասին և ժողովրդի աչքերը բացել:
Համոզմունք հայտնելով, որ վաղ թե ուշ բացահայտելու են այդ արարքի հեղինակներին՝ Միհրան Հակոբյանը շեշտեց. «Ես ինչպես երեք տարի շարունակ խոսել եմ այլանդակությունների մասին, երկրում կատարվող բոլոր աղետալի վիճակների մասին, որը մեզ բերեց հասցրեց այս իրավիճակին, շարունակում եմ այդ գործունեությունը, իսկ այս միջադեպից հետո այն շարունակելու եմ երկու անգամ ավելի մեծ թափով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան