Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկում է Ակնա, Վարանդա, Շուշի առաքելության կազմակերպման հարցը․ Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են կազմակերպության առաքելության կազմակերպումը Ղարաբաղ՝ ազատագրված ադրբեջանական տարածքներ՝ Ակնա, Վարանդա, Շուշի քաղաքներ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Այս մասին գրում է Interfax.az:
Նշվում է, որ Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև անցկացվել են մի շարք հանդիպումներ` այս հարցի վերաբերյալ։
«Վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 21-ին, որին Ադրբեջանը կրկին պատրաստակամություն հայտնեց ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը և կազմակերպությանը կոչ արեց արագացնել այդ գործընթացը: Այս համատեքստում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ Ակնայի ու Վարնադայի շրջանների ազատագրված տարածքները, ինչպես նաև Շուշի քաղաք», - ասել է խոսնակը:
Բացի այդ, նա ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ «հակամարտության ենթարկված Ադրբեջանի տարածք առաքելություն ուղարկելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը մերժում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ, ինչի մասին բազմիցս հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաները։
Հարակից հրապարակումներ`
- «Ակնհայտ է՝ Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր»
- Կարծես միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտենք. «ԻԿՈՄՕՍ Հայաստան» կենտրոնի ղեկավար
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան