Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից. Ռոբերտ Քոչարյան
«Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից»,-պատասխանելով իշխանությունների կողմից նոր քրեական հետապնդումներից վախենալու մասին լրագրողի հարցին՝ այսօրվա սուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նկատեց, որ երեք տարի է գտնվում է այդպիսի ճնշման տակ, բայց գլխավորել է նախընտրական դաշինքը և ապահովել բավական լավ արդյունք՝ ապահովելով խորհրդարանական երկրորդ ուժ։
Անդրադառնալով Էրդողանի տարածաշրջանում 6-ի համագործակցության ձևաչափին վերաբերող հարցին՝ Ռոբերտ քոչարյանն ասաց. «Դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի, առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ նկատել իշխանության հաշտության ձեռքը
- Ռոբերտ Քոչարյան. Եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով, դա բերելու է նոր արտահերթ ընտրությունների
- Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ չափով աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան