Ռումինիայի, Ավստրիայի, Լիտվայի ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան
Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հունիսի 24-26-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին թվիթերում գրել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
«Եվրամիության աջակցությունը Արևելյան գործընկերներին նշանակում է նաև Եվրամիության ավելի մեծ ներգրավվածություն, ներառյալ ձգձգված հակամարտությունների հարցում: Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատով, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի և Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ միասին, հունիսի 24-26-ին մենք կայցելենք Հարավային Կովկաս՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան»,- գրել է Աուրեսկուն:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Լիսաբոնում տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպում, որի օրակարգում է եղել նաև ԵՄ Արևելյան հարևանության հակամարտությունները, որոնք, ինչպես ասել է Բորելը, «ազդում են մեր անվտանգության վրա»:
«Եվրամիության նախարարների մի խումբ իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ՝ ցույց տալու տարածաշրջանում հետագա ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,-հայտարարել էր Բորելը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա