Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին քննիչի կողմից կալանավորման վերաբերյալ ներկայացվելիք միջնորդությանը, գրում է.
«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու...
Հրապարակային եմ գրում,քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին,թե ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։
Կաղնուն մոլախոտով չես վախեցնի ...
Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել...»։
Հիշեցնենք, որ ավելի վաղը հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաննեը հայտնել էին, որ քննիչը որոշում է կայացրել պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցել։
«Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,-նշել էին պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Էրիկ Ալեքսանյան. Շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան