«Մենք ոնց կարող ենք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահել մեր երկրի կարևորագույն հարցերը»
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր նույնպես բողոքի ակցիա իրականացրեցին Ստեփանակերտի հրապարակում։ Այս անգամ նրանք ունեն հստակ տեսլական, թե ինչ է լինելու Հարությունյանի հրաժարականից հետո։
«Նոր իշխանություն պետք է ձևավորվի՝ ընտրության միջոցով։ Արցախում հաջորդ իշխանությունը որոշելու է ժողովուրդը»,- հայտարարեց բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը։
Երիտասարդ արցախցու պատկերացմամբ՝ պետք է ստեղծվի կոմիտե, որի անդամները չեն լինելու հին իշխանության ներկայացուցիչներ կամ սանիկ-բարեկամներ։ Կոմիտեն պետք է համալրվի Արցախում հարգանք և պատիվ ունեցող մարդկանցով, որոնք կլինեն ազատ և արդար ընտրության երաշխավորը։
Արցախցին նկատեց, որ պատերազմից հետո երկրում իրավիճակ է փոխվել։
«Այն հարցերը, որոնք վերաբերում են Արցախի ստասուսին, պետք է լինենք զգույշ»,- ասաց նա և սկսեց հիմնավորել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը․
«Այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի քննարկումներ ունենում։ Ասում է՝ դա իմ լիազորությունների մեջ է, որպես՝ գերագույն հրամանատար։ Մենք ոնց կարող ենք սուտասան Արայիկ Հարությունյանին վստահել մեր երկրի կարևորագույն հարցերը, մեր ապագայի լինել-չլինելը»,- ասաց նա, որին հետևեցին հանրահավաքի մասնակիցների վանկարկումները՝ «Ազատ, անկախ Արցախ»։
Նա հավելեց, որ միանում են Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջին. «Մենք ասում ենք, որ հաջորդ իշխանությունը որոշելու է ժողովուրդը և ներկա ու նախկին չինովնիկներ չփորձեն քթները խոթեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում հանրահավաք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- Կարեն Վրթանեսյան. Նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել
- Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել․ բողոքի ակցիա
- Ստեփանակերտում արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան