«Վեոլիա Ջուր»-ի մեղադրանքից հետո ՀԷՑ-ն է արդարանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տարածել է հայտարարություն, որով արձագանքում է «Վեոլիա Ջուր» ընկերության՝ այսօր ավելի վաղ արած հայտարարությանը.
«Այսօր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածվել է հաղորդագրություն, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։
Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ այսօր՝ ժամը 11:20 «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետեւանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում։ Գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլարտրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։
Ներկա դրությամբ Ընկերությունն աշխատում է թերությունները վերացնելու ուղղությամբ եւ պլանավորում ավարտել աշխատանքներն այսօր՝ մինչեւ ժամը 17:00։
«Վեոլիա Ջուր» ընկերությանը խնդրում ենք այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել՝ նման թյուրըմբռնումներից խուսափելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին