Վրաստանում այսօրվանից վերացվում է դրսում դիմակը կրելու, իսկ հուլիսի 1-ից՝ գիշերը փողոց դուրս գալու արգելքներըը
Վրաստանի Վարչապետին կից Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրեց հուլիսի 1-ից վերացնել գիշերը դուրս գալու արգելքը, իսկ երեքշաբթի օրվանից ընտրովի դարձնել դրսում դիմակներ կրելը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այսօրվանից այլևս պարտադիր չի լինի դիմակ կրել բաց տարածքում: Դրանք պետք է կրեն միայն տրանսպորտում և ներսում: Հուլիսի 1-ից կվերացվի շարժման սահմանափակումը, այսպես կոչված, պարետային ժամը», ասել է նա՝ հավելելով, որ երկու շաբաթվա ընթացքում հանրապետությունը կստանա 1 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ:
Ինչպես ավելի ուշ հայտնեց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն, չնայած գիշերը փողոց դուրս գալու արգելքը վերացնելուն, ռեստորաններն ու զվարճանքի կենտրոնները կաշխատեն միայն մինչ կեսգիշեր:
Գիշերային տեղաշարժի արգելքը Վրաստանում մտցվեց 2020-ի նոյեմբերին ՝ կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի հետ կապված: Այնուհետև այն գործում էր 21:00-ից 05: 00-ն: Հետագայում դրա տևողությունը կրճատվեց, այս պահին այն գործում է 23: 00-ից մինչև 04:00: Դրսում դիմակներ կրելը նույնպես պարտադիր է դարձել անցյալ տարվա նոյեմբերից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան