Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
Այն, ինչ այսօր կատարվում է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի նկատմամբ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի գնահատմամբ, քաղաքական հետապնդում է:
«Ցավում եմ, որ հաղթող կողմը մեծահոգություն չի դրսևորում, պողպատե մանդատը պետք է օգտագործեն դարձյալ ընտրովի արդարադատություն անելու համար»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ Տոնոյանը:
Ըստ նրա, եթե պետք է այս կարգի մոտեցում լինի, ապա թող քննեն բազմաթիվ մարզպետների, իրենց փոխնախարարների ու նախարարների, վարչության պետերի, ովքեր անմիջապես գյուղապետերին, իրենց աշխատողներին, պետական հիմնարկների աշխատողներին կոչ են արել ու պարտադրել են աշխատելու իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:
«Թող անեն դա և թող արդարադատություն լինի նաև այդ դեպքում Արմեն Չարչյանի համար»,- ասաց Տ. Տոնոյանը:
Նրա խոսքով, սա իշխանությունների առաջին գործն է ընտրություններից հետո, որ խոստացել են ժողովրդին օրենքի դիկտատուրա:
«Լավ կլինի, որ այդպես լինի, բայց այդ դեպքում թող օրենքը հավասար լինի բոլորի դեպքում: Այս պահի դրությամբ այդպես չէ»,- նշեց Տարոն Տոնոյանը:
Հիշեցնենք, որ դատարանը քննում է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Իր նպատակն է Նիկոլի դիկտատուրա, մեկ անձի բռնապետություն հաստատելը
- Բոլոր նոր նյութերի ուսումնասիրությունից հետո նորից ենք ասում պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ. Պաշտպան
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Էրիկ Ալեքսանյան. Շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան