Ֆիլիպինների նախագահը կալանավորմամբ սպառնում է կորոնավիրուսի պատվաստումներից հրաժարվողներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախազգուշացրել է այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներից, որ հնարավոր է կալանավորվեն: Այս հայտարարությունը Ֆիլիպինների ղեկավարն արել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, գրում է Tass-ը։
«Ինձ սխալ չհասկացնեք, [բայց] այս երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, արտակարգ դրության մեջ է։ Եթե դուք չեք ցանկանում պատվաստվել, ես ձեզ բերման եմ ենթարկելու ու պատվաստեմ: Դուք վնասատուներ եք, մենք արդեն տառապում ենք, և դուք սրում եք իրավիճակը», - ասել է Դուտերտեն, հավելելով, որ եթե չեք պատվաստվել, հեռացեք Ֆիլիպիններից։
Դուտերտեն ասել է, որ ինքը «հիմար է համարում այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում պատվաստվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները