«Ժողովուրդ». Երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երևան քաղաքում։ Ավելին՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին: Արաբկիրում ՔՊ-ն ստացել է 15 178 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 17 185 ձայն, Կենտրոն վարչական շրջանում ՔՊ-ն ստացել է 16 057 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 17 297 ձայն:
Երևանի ընտրողների 42 տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ ընտրատեղամասեր կան, որտեղ ՔՊ-ն պարտվել է բավական մեծ տարբերությամբ: Այդպիսի ընտրատեղամասեր կան ոչ միայն Կենտրոնում և Արաբկիրում. օրինակ՝ Ավանի 1/20 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 317 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 513 ձայն, Նոր Նորքի 2/2 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը՝ 333 ձայն, ՔՊ-ն՝ 287 ձայն: Հավելենք, որ երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: