Հասարակություն 16:05 22/06/2021 Հայաստան

«Ի՞նչ կլիներ, եթե մեկ ուրիշը թաղեր իմ որդուն». Զոհված հայ զինծառայողների որոնումների տառապանքները

Բրիտանական The Guardian պարբերականը պատերազմից ութ ամիս անց ընդարձակ հոդվածով անդրադարձել է անհետ կորած, զոհված հայ զինծառայողների որոնումներին ու նրանց ընտանիքների տառապանքներին.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից ութ ամիս անց Լեռնային Ղարաբաղում մնաց ավելի քան հինգ հազար զոհված, շատ զինվորներ դեռ անհետ կորած են։ Հայաստանում շատ ընտանիքներ հուսահատ կերպով փնտրում են իրենց սիրելիներին։ ԴՆԹ թեստավորումների նկատմամբ անվստահությունը գնալով մեծանում է, տեղեկատվությունը նվազում, որը հանգեցնում է կառավարության վրա ճնշման մեծացմանը։

Լարիսա Դուրեյանը իր 20-ամյա որդուն՝ Մխիթարին փնտրում է հոկտեմբերից։ Նրա որդու ժամկետային զինծառայությունը մեկնարկել էր 2019-ի հուլիսին, ծառայում էր Վարանդայում, երբ անցած տարվա սեպտեմբերին պայթեց պատերազմը։

Հոկտեմբերի 12-ին Մխիթարը զանգել է մորն ու ասել, որ իրենց տեղափոխում են, թե ուր՝ չի ասել։ Դա վերջին խոսակցությունն էր։

«Նրանք մի տղայի մարմին բերեցին, որի հագին իմ որդու հագուստն էր։ Նրանք նաև գտել էին որդուս բանկային քարտը գրպանում։ Դեմքն անճանաչելի էր։ Իմ որդու ձեռքերին շատ սպիներ կային, քանի որ նա պատանի հասակում վիրահատություն էր տարել։ Ես առաջինը նայեցի ձեռքերին։ Դրանք նորմալ էին, ոչ մի հետք չկար։ Ես արդեն ԴՆԹ թեստ էի հանձնել։ Հարցրեցի՝ ստուգե՞լ են։ Նրանք պատասխանեցին՝ չեն ստուգել, ասացին՝ նա իսկապես իմ որդին է, քանի որ նրա շորն է հագին ու նրա քարտը գրպանում։ Ես պնդեցի, որ ԴՆԹ հետազոտություն իրականացվի»,- պատմել է կինն ու ավելացրել, ԴՆԹ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացածը կնոջ որդին չէ։

«Պատկերացրեք, որ ես հուղարկավորեի մեկ ուրիշի երեխայի, ծնողները, հարազատները չէին կարող գտնել նրան։ Եվ ի՞նչ, եթե մեկ ուրիշը հուղարկավորեր իմ որդուն՝ մտածելով, որ իրենցն է»,- ասել է Դուրեյանը։

Մինչ այս սխալը բացահայտված չէ, նա շարունակ փնտրել էր որդուն բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում, համացանցում ու սոցիալական մեդիայում՝ հրապարակելով նրա լուսանկարները։ Բայց չէր գտել։

Անհետ կորածների, ինչպես նաև Ադրբեջանում որպես բանտարկյալ պահվողների թիվը դեռևս հստակ չէ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի կեսրին հայտարարել է, որ 3 621 մարդ համարվում է մահացած, 321 մարդ՝ անհետ կորած, 200 մարմին դեռ նույնականացված չէ։ Իրավապաշտպանները դիմել են ՄԻԵԴ ավելի քան 200 ռազմագերու ճակատագրի վերաբերյալ։

Մինչ Դուրեյանը որևէ լուր չունի որդուց, որոշ ընտանիքներ դադարեցրել են որոնումները, քանի որ գտել են իրենց որդիներին։

Հունվարին Նարինե Գասպարյանին հայտնել են, որ դատաբժիշկները նույնականացրել են որդուն,  հուղարկավորելու համար երեք ոսկոր են տվել, այն, ինչ մնացել է որդու մարմնից։ Մի քանի շաբաթ անց Գասպարյանը լաբորատորիայից լուր է ստանում՝ նա իր որդին չէր։ Ընտանիքը հանել է թաղած ոսկորներն ու շարունակել որդու որոնումները։

«Երկու շաբաթ անց դիահերձարանում մենք գտանք մեր որդու՝ լիարժեք ու դեռ ճանաչելի մարմինը։ Ես տեսա նրան, այդ ինքն էր»,- ասել է Գասպարյանը։

Կինը չի ցանկանում, որ իր որդու գործն օգտագործվի դիերի նույնականացման ուղղությամբ աշխատողներին քննադատելու համար: «Պարզապես կարծում եմ, որ գիտնականները նույնպես մարդիկ են, և միգուցե նրանք ուղղակի հոգնել էին, քանի որ հիմա այնքան շատ են աշխատում։ Մենք խոսեցինք լաբորատորիայի հետ և ընդունեցին, որ սխալ է եղել։ Այդուհանդերձ, այն շատ ցավոտ էր։ Բայց մենք հիմա բախտավոր ենք, որ վերջապես գտանք մեր որդու մարմինը, կարողացանք ամբողջությամբ հուղարկավորել։ Շատ մարդիկ ոչինչ չունեն հուղարկավորելու համար»,- ասել է նա:

Դատաբժշկական փորձագետ Դիաննա Հարությունյանը, որ աշխատում է առողջապահության նախարարության ենթակայությամբ, նշել է. «Մենք սարսափելի վատ ենք զգում տեղի ունեցածի համար։ Բայց դա մարդկային սխալի հետևանք էր, որը տեղի էր ունեցել թվեր արտագրելիս, սարքավորումների սխալ չի եղել»։

Կենտրոնում նախկինում տարեկան մի քանի ԴՆԹ հետազոտություն էր իրականացվում, որոնք կապված էին կամ քրեական հացագործությունների կամ էլ հնէաբանական ուսումնասիրությունների հետ։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո այն լցվեց մի քանի հարյուր ոսկորներով ու մարմնի տարբեր մասերով։ Լաբորատորիայի աշխատակիցները խոստովանում են՝ գերլարված են աշխատում։ ԴՆԹ թեստավորման աշխատանքները դժվարացրել է ոչ միայն զոհվածների մեծ թիվը, այլև մարմինների խիստ վնասված, այրված լինելը։

«Մենք մի քանի դեպքեր ունենք, որոնք այնքան խորն են այրված, այնպես են վնասված, որ չգիտենք էլ, հնարավո՞ր է նույնականացնել»,- ասել է Դիաննա Հարությունյանը։

Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ, ինչով էլ կարելի է բացատրել զինվորների ու դիակների վրա հայտնաբերված այրվածքները:

«Խմբերով մարդկանց հարվածել են ու այրել։ Նրանք բոլորը մահացել են։ Մի փոս է փորվել, որտեղ տեղավորել են բոլոր մարմինները։ Հիմա մենք պետք է նույնականացնենք բոլոր ոսկորները, նույնականացված մասերով հավաքենք մարմինները»,- ասել է լաբորատորիայի բժիշկը։

Մարմինները հնարավորին ամբողջական ընտանիքներին վերադարձնել խորհուրդ է տվել «Կարմիր Խաչը»։

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, մենք ընտանիքին ասենք, ձեր որդին մեզ մոտ է, բայց վերադարձնել չենք կարող։ Գրեթե անհնարին է։ Ընտանիքները չեն կարող սպասել, նրանք ճնշում կգործեն մեզ վրա»,- ասել է նա։

Որոշ ընտանիքներ չեն վստահում պետական լաբորատորիայի արդյունքներին և որոշել են դրանք ստուգել Հայաստանից դուրս մասնավոր ընկերություններում։

Աննա Հովհաննիսյանը, որ «Գենետիկ դատաբժշկական կենտրոն» ՍՊԸ գլխավոր տնօրենն է, մինչ պատերազմը ոսկորների ԴՆԹ հետազոտություն չէր իրականացնում, սակայն սկսեց անել, երբ ֆրանսիացի բժիշկների խմբի կողմից ֆինանսական օգնություն ստացավ։ Իր կատարած հետազոտություններն առայժմ ցույց են տվել, որ պետական լաբորատորիայում սխալներ չեն եղել։

Նա նշել է՝ այն մարդիկ, ովքեր ֆինանսական հնարավորություն ունեն, կապ են հաստատում  Եվրոպայում կամ ԱՄՆ-ում գործող լաբորատորիաների հետ։

«Ծնողները մեզ չեն վստահում, դրա համար էլ ստուգում են մեզ։ Նրանք բերում են ԴՆԹ թեստ, որը վերցվել է մեկ այլ անձից, ոչ ընտանիքի անդամից և այն ներկայացնում են որպես ընտանիքի անդամի ԴՆԹ թեստ՝ տեսնելու, արդյո՞ք մենք հասկանում ենք, որ այն ընտանիքի անդամինը չէ։ Իհարկե, մենք հասկանում ենք, բայց կորցնում ենք շատ թանկ ժամանակ»,- ասել է նա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}