Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախակի հնչող հարցերի խորհրդատվությունների իրականացման գործընթաց:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Խորհրդատվությունները կիրականացվեն առցանց՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հղումները կտեղադրվեն Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջերում:
Սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա առաջին առցանց խորհրդատվությունը (հղումը ստորև):
Ակընկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը առցանց խորհրդատվությանը` առաջացած հարցերի, մտահոգությունների պարզաբանման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները