Արթուր Ղամբարյան. Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, գրում է.
«Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:
Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:
Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:
Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև՝ համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին