Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթում չի տեսել համերաշխության հստակ կոչ և ցանկություն:
«Ես տեսա նույն սպառնալիքների տարափ՝ ուղղակի ձևակերպված ավելի մեղմ ու ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել ու միաժամանակ ասել՝ մեկ է բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, այն ենք անելու, այն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող», - ասուլիսում ասաց Ա. Վանեցյանը:
Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանն իրապես հասարակության մեջ համերաշխություն է ուզում, հանգստություն մեր երկրին, ապա նա իր քայլերով ու գործողություններով պետք է շատ կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ ինքը փոխվել է:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում արած հայտարարությունները, կոչերն ու իրողությունը էապես տարբերվել են իրարից: Եթե կփորձի երկրին համերաշխություն, հանգստություն բերել, ես միայն ուրախ կլինեմ: Դա ժամանակը ցույց կա: Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ նա կարողանում է փոխվել, դառնալ իրապես պետական գործիչ, որին ես անկեղծ չեմ հավատում, ապա, իհարկե, մենք պետք է հասկանանք, իրողություններն ընդունենք և գործենք այլ տրամաբանությամբ», - ասաց Արթուր Վանեցյանը:
Նա նշեց՝ հստակ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժ են, բայց դա չի նշանակում, որ պետք է լինեն փաստացի իշխանությունների հետ թշնամության մեջ:
«Թշնամիներ երկրի ներսում որևէ մեկը պետք է չփնտրի ու չունենա: Կրկնում եմ՝ հայելային վերաբերմունք է լինելու: Եկեք խոսքերին չհավատանք, սպասենք գործողություններին»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանություններն իրենց քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը. Վանեցյան
- Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան