Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
ՀՔԾ քննիչի կողմից հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը քննող դատական որոշումը կհապարակվի այսօր։
Ինչպես տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը,Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր ժամը ՝ 21:00-ին։
Հիշեցնենք՝ ավելի վաղը հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաննեը հայտնել էին, որ քննիչը որոշում է կայացրել պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցել։
«Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,-նշել էին պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Բոլոր նոր նյութերի ուսումնասիրությունից հետո նորից ենք ասում պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ. Պաշտպան
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Էրիկ Ալեքսանյան. Շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան