Իրանը ձախողել է արբանյակակիր հրթիռի արձակումը Երկրի ուղեծիր
Իրանը հունիսի 12-ին ձախողել է, երբ փորձել է արբանյակակիր հրթիռ արձակել Երկրի ուղեծիր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի հաղորդեց CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական կառույցի մի շարք աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս իրադարձությանը հետևել են Պենտագոնում: Սակայն, ըստ աղբյուրների, պարզ չէ, թե ինչու է անհաջող մեկնարկելը, և թռիչքի որ փուլում են սկսվել խնդիրները:
«ԱՄՆ տիեզերական հրամանատարությունը տեղյակ է հունիսի 12-ի առավոտյան իրանական արբանյակի արձայման ձախողման մասին»,- ասել է Պենտագոնի խոսնակ, փոխգնդապետ Ուրիահ Օրլանդը՝ չբացահայտելով միջադեպի մանրամասները:
Միևնույն ժամանակ, Associated Press-ը հաղորդում է, որ արբանյակային պատկերների տվյալները, որոնք ստացել են Planet Labs Inc.- ից, հունիսի 6-ին արձանագրել են ակտիվություն Իմամ Խոմեյնի տիեզերակայանում, իսկ հունիսի 17-ին, ընդհակառակը, նկատվում էր ակտիվության նվազում:
Հունիսի 20-ին նկարահանված կադրերում այնտեղ նկատվում է աշխատանքի վերսկսման գործընթաց: Օրինակ, լուսանկարները ցույց են տալիս շարժական հարթակ, որի օգնությամբ իրանական «Սիմուրգ» արբայնակակիր հրթիռը մոտեցվել էր վերամբարձ կռունկին և վառելիքի տարաներին:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ Իրանը կփորձի կրկնել արբանյակակիր հրթիռի արձակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան