Իրանը և Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համագործակցության համար
Իրանի արտերկրյա երկրագործության ասոցիացիայի ղեկավար Ալի Ռեզվանիզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ գյուղատնտեսական պահեստներ (силос) է կառուցում՝ դեպի Իրան իր արտադրանքի մեծաքանակ արտահանման համար: Այս մասին գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
«Երբ երաշտի ժամանակ հիմնական գյուղմթերքի ձեռքբերման համար նայում ենք հարևան երկրներին, ապա նրանք էլ մեզ տեսնում են որպես շահույթի հնարավորություն: Մինչդեռ հնարավոր է ապահովել երկկողմանի շահավետ պայմաններ՝ նույն հարևան երկրներում արտերկրյա երկրագործության միջոցով», - ասել է Ալի Ռեզվանիզադեն:
Ալի Ռեզվանիզադեն, շեշտելով, որ մինչ օրս մենք մեծ սխալներ ենք թույլ տվել գյուղատնտեսական պարենային անվտանգության և գյուղատնտեսական դիվանագիտության հարցում, ասել է. «Այս ոլորտում սխալները շարունակվում են մի իրավիճակում, երբ մենք երկրում ունենք աննախադեպ երաշտ, և բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվել, որտեղ բացասական հետևանքները կարող են երկարաժամկետ լինել։ Մեր պաշտոնյաները այցելում են հարևան երկրներ և փորձում են մեզ օգնել երաշտի պայմաններում երկրին գյուղմթերք մատակարարելիս», - հավելել է պաշտոնյան։
Նա առանձնացրել է Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բրազիլիան, Վենեսուելան, Վրաստանը և Հայաստանը` որպես երկրներ, որոնք ունեն արտերկրյա երկրագործության համապատասխան հատկանիշներ՝ Իրանի համար:
Ռեզվանիզադեն հիշեցրել է, որ այս երկրներից յուրաքանչյուրը կարող է Իրանին մատակարարել մեկ կամ մի քանի տեսակի գյուղմթերք:
«Օրինակ, վերջերս մեր պետական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Վրաստանում և Հայաստանում իրականացվում է արտերկրյա երկրագործություն` Իրանի ֆերմերներին անհրաժեշտ անասնակեր ապահովելու համար: Բայց մասնագիտական տեսանկյունից Վրաստանը որպես անասնակեր ապահովող երկիր համապատասխան չի, այս երկիրը լավ է միայն անասնաբուծության համար»,-ասել է Ռեզվանիզադեն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան