Հայաստանի բռնցքամարտի առաջնության մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ է
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի նաև Արցախի բոլոր ուժեղագույն մարզիկները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Առաջնության մասնակիցների թիվը այս տարի աննախադեպ է: Տղաների և աղջիկների պայքարում առաջնությանը մասնակցում է 240 բռնցքամարտիկ: Առաջնությունն ընտրական բնույթ է կրում: Արդյուքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է օգոստոսի 10-ից 20-ը Բոսնիա և Հերցոգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները