Իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու գործելաոճին. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ.
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին։
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
- Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Բոլոր նոր նյութերի ուսումնասիրությունից հետո նորից ենք ասում պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին