
«Հրապարակ». Եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում կընդունի ընտրության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի այդ որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ ՍԴ-ն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:
Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի, և ԱԺ առաջին նիստը տեղի կունենա ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում