
Պուտինը վճռական է անվանել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում
Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Tass-ը։
«Ռուսաստանի վճռական ներդրմամբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է», - ասել է Պուտինը՝ Մոսկվայի՝ միջազգային անվտանգության IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար: