Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին
Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին, նա պատրաստ է հավասար հիմքերով մասնակցել քաղաքական և դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը: ՌԴ Նախագահի խոսքը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում այլ երկրներին և պատրաստ ենք հավասարության սկզբունքով` օգտագործելով քաղաքական և դիվանագիտական մեթոդներ, մասնակցելու գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ընդլայնելու ստեղծագործական համագործակցությունը բոլոր երկրների հետ»,- ասել է Պուտինը միջազգային անվտանգության իններորդ մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
Համաժողովը տեղի է ունենում Մոսկվայում՝ հունիսի 22-ից 24-ը: Այն ամենամյա ֆորում է, որը միավորում է պաշտպանական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ոչ պետական փորձագետների`գլոբալ անվտանգության հիմնական հարցերի պատասխանները որոնելու համար: