Իշխանություններն իրենց քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը. Վանեցյան
«Եթե ի վերջո որոշում կայացնենք գնալ խորհրդարան, միանշանակ օգտագործելու ենք խորհրդարանում մեր լծակները, հնարավորությունները, զբավելու ենք թե գերիների, թե անվտանգային համակարգի վերականգնման հարցով»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ թե Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, թե քարոզարշավի ընթացքում հայտարարել էին՝ իշխանության գալու դեպքում իրենց առաջնային հարցերը լինելու են երկուսը՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում, սահմանների պահպանության ապահովում և գերիների վերադարձ:
Ինչ վերաբերում է այս իշխանությունների քայլերին գերիների վերադարձի ուղղությամբ, Ա. Վանեցյանն ասաց. «Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ ականապատ տարածքների քարտեզների փոխանակման պայմանով:
Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ քարտեզները կարող էին տալ ադրբեջանցիներին ու վերադարձնեին գերիներին, օրինակ, վեց ամիս առաջ, ինչո՞ւ չեն արել այդ քայլը:
Ընդ որում, ռուսական կողմից մամուլում հայտարարություն եղավ, որը չհերքվեց, գեներալ Մուրադովը Հայաստանի իշխանություններից ուզել է այդ քարտեզները, Հայաստանի Զինված ուժերն ասել են, որ բնության մեջ նման քարտեզ գոյություն չունի: Մուրադովն ասել է՝ այդ քարտեզների վերադարձի պայմանով նա կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներին:
Այսինքն՝ այս իշխանություններն իրենց այս քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ պահի տակ ռեյտինգ ավելացնելու հարց են լուծել»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
- Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Ալիևը բացահայտում է, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ
- Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
- Նաիրա Զոհրաբյան. Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը
- Վրթանեսյան. «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է
- Արթուր Վանեցյան. Արդարությունը միշտ հաղթում է
- Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
- Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
- Վանեցյան. Սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է էժան փիարի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան